Ադրբեջանի արտաքին գործերի և մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրոմ են «Նոր ալիք» միջազգային մրցույթին Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Էռնա Միրզոյանի մասնակցության հարցը:
Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը, որ գերատեսչությունը կուսումնասիրի հարցը և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հաղորդվում է նաև, որ haqqin.az-ին այս կապակցությամբ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ միջազգային մրցույթի կազմակերպիչներից: