Ապրիլի 7-ին «Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ Արմեն Մինասյանը: Ամփոփվել են ընտրությունների արդյունքները, նախընտրական քարոզարշավի և քվեարկության օրն աչքի ընկած առանձնահատկությունները, հիմնական միտումները, այն գործոնները, որ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Անդրադարձ է կատարվել նաև նոր խորհրդարանից առկա ակնկալիքներին:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: