Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նախագահի պաշտոնի համար պայքարելու Ահմադինեժադի որոշումը միանգամայն անսպասելի է եղել, քանի որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես էր գալիս դրա դեմ:
Ապրիլի 11-ին Իրանի ՆԳՆ-ում մեկնարկել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտնել են գործող նախագահ Հասան Ռոհանին, պահպանողական կրոնական գործիչ Իբրահիմ Ռայիսին և Ահմադինեժադի կողմնակից Համիդ Բարհանին: Թեկնածուների վերջնական ցուցակը պետք է հաստատի Սահմանադրության պահապանների խորհուրդը: