Չնայած հանգամանքին, որ Իրանը դեռ չի հաստատել ՌԴ հետ նավթային պայմանագրի մասին, ռուսական ընկերությունները պատրաստվում են մոտ ապագայում դրա կնքմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
«Մեր խոշոր նավթային ընկերություններն արդեն աշխատում են Իրանի նավթային ընկերության, ինչպես նաև Էներգետիկայի նախարարության հետ փաստաթղթերի մշակման և Իրանում երկրաբանական հետազոտությունների և նավթահորերի բացահայտման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- մասնավորապես նշել է Նովակը:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի վերջին «Լուկոյլ» ընկերության ղեկավարը նշել է իրանական երկու նավթահորերի հաստատման մասին համաձայնագրի կնքման հավանականության մասին: