Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող» և նշել, որ երբեք էլ չի կարող ապրել «գյավուրների» կողքին: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը` հղում կատարելով Sputnik-ի թուրքական ծառայությանը:
Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատմել է, որ հեղաշրջման փորձի գիշերը առաջարկ է եղել նրան տեղափոխել հարևան Հունաստան, քանի որ այնտեղ նրա համար ավելի անվտանգ կլիներ:
«Ես ասացի՝ ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում մնամ պատանդ», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մուսուլմաններին անվանելու մի ձև է, որը կրում է արհամարհական և ստորացուցիչ իմաստ: