Մոսկվայի և Վաշինգթոնի միջև վստահության մակարդակն այսօր՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության պահին ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք էր, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է BBC գործակալությունը:
Պատասխանելով «Միր» հեռուստաընկերության հարցին, թե կարելի՞ է ասել, որ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի վատացան Թրամփի նախագահությունից հետո, Պուտինը հաստատել է, որ վստահության մակարդակն իսկապես վատթարացել է:
«Կարելի է ասել, որ վստահությունն աշխատանքային, հատկապես ռազմական մակարդակում չի լավացել, ընդհակառակը, վատթարացել է»,- մասնավորապես նշել է ՌԴ ղեկավարը:
Նշենք, որ «Միր» հեռուստաընկերությանը հարցազրույց Պուտինը տվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեկս Թիլերսոնի և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում ընթացող հանդիպման մեկնարկից քիչ առաջ: