Սիրիան ՔԶԱԿ-ին խնդրել է ստուգել Շայրաթ ավիաբազայում քիմիական զենքի առկայությունը

09:58     13 ապրիլի, 2017

Սիրիական իշխանությունները խնդրել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ հրավիրելով  ստուգել քիմիական զենքի առկայությունը Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաք, որտեղ այն ենթադրաբար կիրառվել է և Շայրաթ ավիաբազա, որիը հրթիռակոծվել է ԱՄՆ-ի կողմից: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ՄԱԿ ԱԽ նիստում, համապատասխան նամակը փոխանցվել է կազմակերպության ղեկավարին, հայտնում է РИА Новости -ն։

 «Սիրիան ընդգծում է իր պատրաստակամությունը ապահովելու առաքելության հասանելիությունը Շայրաթ ավիաբազային՝ պարզելու համար այնտեղ զարին պահվե՞լ է»,-հայտարարել է Ջաաֆարին՝ հավելելով, որ Խան-Շեյխուն մուտքի համար կազմակերպության առաքելությունը պետք է պայմանավորվի «Ջաբհաթ ան-Նուսրա» ճակատի հետ, որը վերահսկում է այդ շրջանը:


© armedia.am