ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին տեղեկացնել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, որ Վաշինգտոնի սպառազինությունում կան ոչ միայն ավիակիրներ, այլև ատոմային սուզանավեր, հայտնում է Wall Street Journal-ը։
«Չի կարելի թույլ տալ, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենք ունենա: Նրանք դեռ միջոցներ չունեն առաքման (միջուկային զենքի) համար, սակայն կունենա», - ասել է Թրամփը Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Փհենյանի միջուկային ակտիվության աճի ֆոնին Վաշինգտոնը հանգստյան օրերին Կորեական թերակղզու շրջան է ուղարկել ավիակիր խումբ։ ԱՄՆ-ում չեն բացառում նաև Հարավային Կորեայում միջուկային զենքի տեղակայումը: