Ռեյ Չարլզի որդին հայկական ազգանուն է կրում

11:15     13 ապրիլի, 2017

Աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Ռեյ Չարլզի որդին կրում է մոր հայկական ազգանունը:

Ռեյ Չարլզին և ֆրանսիացի լուսանկարիչ, երգահան Արլետ Կոտչունյանին (հետագայում հանդես է եկել Էնն Գրեգորի կեղծանվամբ) 1960-ականների վերջին կապել է ոչ միայն ստեղծագործական համագործակցությունը, այլև գաղտնի սերը: Ծանոթությունից 10 տարի անց Արլետը Չարլզին որդի է պարգևում, սակայն քանի որ զույգը պաշտոնապես ամուսնացած չէր, երեխան ստանում է մոր ազգանունը՝ Կոտչունյան, գրում է Rusarminfo.ru-ն

Վինսենտ Կոտչունյանին դաստիարակել է մայրը: Երիտասարդ տարիքում նա ևս հետաքրքրվել է լուսանկարչությամբ: 1990-ականներին նա հոր մի քանի լուսանկար է արել, որոնք հետագայում հայտնի են դարձել: Վինսենտ Կոտչունյանը այժմ ապրում է Կալիֆոռնիայում:


© armedia.am