Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանը բոլորին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:
«Ես հպարտ եմ #ThePromise ֆիլմով: Խնդրում եմ, թող բոլորը գան, դիտեն այն և վերջապես լսեն հայ ժողովրդի պատմությունը», - Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Քարդաշյանը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին Լոս-Անջելեսում: Հայաստանում և Ռուսաստանում ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի ապրիլի 27-ից: