Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բեղերը նորաձև են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության շրջանում, գրում է Associated Press-ը:
Գործակալությունն ուշադրություն է հրավիրում, որ նման բեղեր ունի վարչապետը, մշակույթի նախարարը և նույնիսկ էներգետիկայի և արտաքին գործերի նախարարները, ովքեր նախկինում մշատապես սափրված էին:
Վերլուծաբանների կարծիքով դա չի կարող պատահականություն լինել Թուրքիայի նման երկրում, որտեղ դեմքի մազածածկույթը վաղուց քաղաքական նշանակություն ունի, իսկ հեղաշրջման փորձից հետո մանրակրկիտ կերպով ստուգվում է բոլոր նախարարների հավատարմությունն էրդողանին: