Միջազգային կոալիցիան Դեր Զորում հարվածել են ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին. կան հարյուրավոր զոհեր

15:50     13 ապրիլի, 2017

Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները սիրիական Դեր Զորում ռմբակոծել են «Իսլամական պետություն» ահաբեկական խմբավորման քիմիական զենքի պահուստները, թունավոր նյութերից թունավորման արդյունքում զոհվել են հարյուրավոր գրոհայիններ և խաղաղ բնակիչներ, հայտնում է Սիրիայի Գլխավոր շտաբը:

Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է երեկ երեկոյան: Սիրիացի զինվորականները մեկ անգամ ևս ընդգծում են, որ իրենք քիմիական զենք չունեն, Սիրիայում քիմիական զենքի տիրապետում են բացառապես ահաբեկիչները:

 


© armedia.am