Շեր Սարգսյանը բացատրել է՝ ինչու ԱՄՆ-ն և Բրիտանիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը

17:58     13 ապրիլի, 2017

Աշխարհահռչակ երգչուհի Շեր Սարգսյանը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 70-ամյա երգչուհին քննադատել է Բրիտանիայի՝ 1915-ի դաժանությունները նկարագրելու համար ցեղասպանություն տերմինը օգտագործելուց հրաժարվելու հանգամանքը, փոխանցում է barrheadnews.com-ը:

Շերը նշել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները չեն ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ Հայաստանը ոչինչ չունի նրանց տալու»:

«Մենք փոքր ենք: Հայաստանը դեպի ծով ելք չունի: Մենք նավթ չունենք: Մենք նրանց տալու ոչինչ չունենք: Որքա՞ն ժամանակ է պետք՝ Ցեղասպանությունը ճանաչելու համար»,- «Խոստում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Press Association-ի հետ զրույցում ասել է Շերը:

Երգչուհին նշել է, որ հայերը չունեն այն,ինչը կհետաքրքրեր այս երկրներին. «Կարելի է կարծել, որ նրանք դա կանեն իրենց բարության շնորհիվ»:

Հարցին, թե հույս ունի՞, որ Դոնալդ Թրամփը կճանաչի ցեղասպանությունը, Շերը պատասխանել է. «Ո՛չ»:


© armedia.am