ՌԴ Առաջին ալիքը չի հեռարձակի «Եվրատեսիլ 2017»-ը: Հեռուստաընկերությունը նման որոշում ընդունել է՝ պայմանավորված ուկրաինական կողմից ՌԴ մասնակից Յուլիա Սամոյլովայի նկատմամբ մուտքի արգելք սահմանելու կապակցությամբ, հաղորդում է euronews.com-ը:
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը համարվում է երգի մրցույթի կազմակերպիչը, պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017» մրցույթին չի մասնակցի՝ միաժամանակ թվիթերյան էջում հայտնելով իր ափսոսանքը:
Հիշեցնենք, որ մարտի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս մասնակցին երեք տարով արգելել է մուտքն այդ երկիր: