Հայտնի է աշխարհի ամենաանվտանգ երկիրը

13:10     14 ապրիլի, 2017

Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետները հրապարակել են ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկը, հաղորդում է "Րիա Նովոստի" գործակալությունը:

136 պետություններից կազմված ցանկը գլխավորել է Ֆինլանդիան, որը նախորդ տարի ևս զբաղեցրել էր առաջին տեղը: Երկրորդ տեղում հայտնվել է Արաբական Միացյալ Էմիրաթները: Ամենաանվտանգների եռյակը եզրափակում է Իսլանդիան:

Հայաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը:

Անվտանգությամբ ամենաքիչը հայտնի երկրներն են Կոլումբիան (136-րդ հորիզոնական), Յեմենը (135) և Սալվադորը (134):

Վարկանիշային աղյուսակը կազմվում է բազմաթիվ գործոնների համադրությամբ, այդ թվում՝ ռազմական կոնֆլիկտների առկայության, հանցագործությունների մակարդակի  ահաբեկչական սպառնալիքի գործոնների:


© armedia.am