Թուրքական TRT պետական հեռուստաալիքի մարզական մեկնաբան Ալփեր Բաքըրջըգիլը ներողություն է խնդրել հայկական սփյուռքից:
Նախօրեին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպման ժամանակ թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև ծագած լարվածությունը Ալփեր Բաքըրջըգիլը բարդել է հայկական սփյուռքի վրա. «Չմոռանանք, որ Լիոնում շատ հայեր են ապրում»,- ասել է նա:
Ի պատասխան դրա՝ «Բեշիքթաշի» նախկին խաղացողներից Ալի Գյուլթիքենը հակազդել էր մեկնաբանի այս խոսքին և նշել, որ խնդիրը չի կարելի բարդել հայերի վրա:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com կայքին մեկնաբանը նշել է, որ իրեն սխալ են հասկացել, և ներողություն է խնդրել: