Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը թուրքերենով շարունակվում է ցուցադրվել Թուրքիայի թատրոններում։
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով «Ակօս»-ին բեմականացնելու նպատակը հայերենի չտիրապետող զանգվածին տասնամյակներ առաջ Ստամբուլում հայերեն գրված պիեսին ծանոթացնելն է:
Նշվում է, որ ստամբուլյան «արշավ»-ից հետո պիեսի ներկայացումը կտեղափոխվի Բուրսա քաղաք, որտեղ կներկայացվի հանդիսատեսի դատին՝ ապրիլի 21-ին և 22-ին: