ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել է Բելառուսից սնկի անվան տակ թուրքական լոլիկի ներկրման փորձի մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ուսումնասիրության ժամանակ բեռի տեսանելի մասում հայտնաբերվել են Թուրքիայում աճեցված թարմ լոլիկներ»,-ասված է հայտարարության մեջ:
Մոտ 20 տոննա թարմ լոլիկը փորձել են Ռուսաստանի տարածք մտցնել բելառուսական սնկի անվան տակ:
Մեքենան տեղափոխվել է պահեստ հսկողություն իրականացնելու համար: