Սիրիական ահաբեկչական խմբավորումներից մեկը լքել է իր հսկողության ներքո գտնվող Մադայա քաղաքը՝ տեղակայված Դամասկոսից հարավ: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է Դամասկոսի քաղաքապետ Ալյա Իբրահիմը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
«Մադայայից ահաբեկիչներից դուրս բերման գործողությունը պսակվել է հաջողությամբ: Այսօր կշարունակվի Զաբանի քաղաքից նրանց դուրս բերման գործողությունը»,- մասնավորապես նշել է քաղաքապետը:
Նա նաև նշել է, որ զինյալների մի մասը որոշել է օգտվել համաներումից, ինչի մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունները և համաձայնվել են ստուգումների անցնել իրավապահ մարմինների մոտ:
Սիրիական իշխանությունները նաև շարունակում են ազատագրել Պալմիրայի շրջակայքը: