«Եվրատեսիլ»-ի շուրջ ձևավորված վեճը մրցույթի քաղաքականացված լինելու հետևանք է. The Guardian

14:31     15 ապրիլի, 2017

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճը «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին ռուս մասնակցի պատճառով «քաղաքական կեցվածքի» վերջին օրինակն է, որով բնութագրում է  այդ մրցույթը:  Այդ մասին փոխացնում է gazeta.ru-ն կայքը, հղում անելով The Guardian-ին:

Բեն Ռոյսթոնը, ով նախկինում  ղեկավարել է «Եվրատեսիլ»-ի նորությունների կայքն ու եղել մի քանի անգամ ժյուրիի կազմում, հայտարարել է, որ «քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը, և այս վերջին կեցվածքը եղել է հին ավանդույթի միայն մի մասը»:

«Մրցույթի գործունեության վեց տասնամյակի ընթացքում աշխարհը տեսել է և պատերազմ, և Բեռլինյան պատի անկում, սակայն իրավիճակն այս տարի շրջապատել է մրցույթն ավելի նենգ ոճով, քան երբևէ»,- գրել է The Guardian-ը:

Վեճը հասավ գագաթնակետին, երբ ՌԴ Առաջին ալիքը, որը պետք է հեռարձակեր մրցույթը, հրաժարվել է դա անել ի նշան բողոքի, քանի որ ՌԴ  մասնակցի մուտքն Ուկրաինա արգելել էին: Աղբյուրը նշում է, որ սա մրցույթի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընդունող երկիրն արգելում է մասնակից երկրի ներկայացուցչի մուտքն իր տարածք:


© armedia.am