Երուսաղեմում` Տիրոջ Գերեզմանի տաճարում, հազարավոր մարդիկ ստացան Սրբազան կրակը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, հայ և հույն երկու հոգևորականները Քրիստոսի գերեզմանի ներսում դրված կանթեղից վառեցին իրենց մոմերը և լույսը բաժանեցին ժողովրդին:
Երկու հոգևորականները մեկը մյուսին փոխանցեցին հարության ավետիսը և գերեզմանի երկու կողմի պատուհաններից՝ ձախ կողմից հայ հոգևորականը, աջ կողմից՝ հույնը, սուրբ կրակը տվեցին ժողովրդին: