Մոսկվան աջակցում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փորձագետների` Սիրիայի շուրջ (Աստանայի ձևաչափ) Թեհրանում հանդիպումը հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է TASS-ը:
«Աստանայի ձևաչափը շարունակում է գործել: Հաջորդ շաբաթ Թեհրանում փորձագետների հանդիպում տեղի կունենա, նրանք կքննարկեն նոր փուլի նախապատրաստությունը, որը տեղի կունենա մայիսի 3-4-ին , Աստանայում»,-ասել է Լավրովը: