Թուրքիայում այսօր Սահմանադրական հանրաքվե է ընթանում, որը նախատեսում է երկրի անցումը կառավարման նախագահական համակարգին:
Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեն Թուրքիայի 55,3 միլիոն քաղաքացիներ: Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն ավելի վաղ են քվեարկել:
Սահմանադրական փոփոխություններն ավելի վաղ հաստատվել են Թուրքիայի խորհրդարանի և ստորագրվել նախագահ Թայիփ Էրդողանի կողմից: