Բրիտանական խորհրդարանի մի քանի պատգամավոր և Մեծ Բրիտանիայում բնակվող սիրիացիներ դիմել են երկրի Ներքին գործերի նախարարություն` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը` Ասմա Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու պահանջով: Այս մասին գրում է Sunday Times պարբերականը:
Նշենք, որ Սիրիայի առաջին տիկինը ծնվել է Լոնդոնում և ունի ինչպես սիրիական, այնպես էլ բրիտանական անձնագիր:
Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից Նադիմ Զախավին, Ասմա Ասադը հանդիսանում է «այն պրոպագանդիստական համակարգի մի մասը, որն իրականացնում է Սիրիայում պատերազմական հանցագործություններ»: