Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է:
Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշել է Քրիստոսի Հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը։ Այսօր, ինչպես Հայ Առաքելական եկեղեցու ամեն տաղավար տոնից հետո, բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ:
Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա պետք է գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու: