Հաղթանակ տանելուց հետո Էրդողանն, օսմանյան ավանդույթի համաձայն, սուլթանների դամբարան է այցելել

10:25     18 ապրիլի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Ստամբուլում Էյուպ Սուլթանի մզկիթ է այցելել, որտեղ գտնվում է Կոստանդնուպոլիսը գրաված սուլթան Մեհմեթ 2-րդ Ֆաթիհի (Նվաճող) դամբարանը։

Ինչպես փոխանցում է  Turkish Minute-ը` Էրդողանը մզկիթում երախտագիտության աղոթք է կարդացել իր տարած հաղթանակի կապակցությամբ: 

Նշենք, որ օսմանյան ավանդույթի համաձայն` Էյուպ Սուլթան մզկիթում աղոթելը սուլթանների թագադրման ծեսի և սուլթանության հաստատման մի մասն է կազմել: Սուլթաններն իրենց մեջքին սուր են կապել մզկիթի պարտեզում և երախտագիտության աաղոթք կարդացել:   


© armedia.am