Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Ստամբուլում Էյուպ Սուլթանի մզկիթ է այցելել, որտեղ գտնվում է Կոստանդնուպոլիսը գրաված սուլթան Մեհմեթ 2-րդ Ֆաթիհի (Նվաճող) դամբարանը։
Ինչպես փոխանցում է Turkish Minute-ը` Էրդողանը մզկիթում երախտագիտության աղոթք է կարդացել իր տարած հաղթանակի կապակցությամբ:
Նշենք, որ օսմանյան ավանդույթի համաձայն` Էյուպ Սուլթան մզկիթում աղոթելը սուլթանների թագադրման ծեսի և սուլթանության հաստատման մի մասն է կազմել: Սուլթաններն իրենց մեջքին սուր են կապել մզկիթի պարտեզում և երախտագիտության աաղոթք կարդացել: