Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին, որում նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի անցել միջազգային չափորոշիչներին համապատասխան:
«Ձեր տեղն իմացե՛ք: Մենք չենք լսելու և չենք դիտարկելու քաղաքականապես մոտիվացված զեկույցները, որոնք դուք պատրաստում եք», - հայտարարել է էրդողանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին մասնակիցների 51.4 տոկոսը կողմ է քվեարկել կառավարման նախագահական ձևի անցմանը, որը շատերը դիտարկում են որպես էրդողանի միանձնյա իշխանության լեգիտիմացում: