Ժիրինովսկի. ցանկանում եմ, որ Հայաստանի դրոշը ծածանվի Արարատի վրա

11:09     18 ապրիլի, 2017

Ամբողջ աշխարհի հայերին Ռուսաստանը ասում է «բարի գալուստ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 60-ամյա հոբելյանի միջոցառման ժամանակ:

«Ամբողջ աշխարհի հայերին Ռուսաստանն ասում է «բարի գալուստ»: Եվ դրանում մեծ ներդում ունի Արա Աբրահամյանը: Ես հույս ունեմ, որ Ձեր 70-ամյակին Հայաստանի դրոշը կծածանվի Արարատի վրա: Ես ցանկանում է այդ: Դա իմ ցանկություն է բոլոր հայերին», - Ժիրինովսկու մաղթանքը մեջբերում է ShatTV-ն:

Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը ներկա էին նաև Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը և այլք:


© armedia.am