Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների մեջ

13:13     18 ապրիլի, 2017

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախատեսած այցը Սուխում որակել է որպես Վրաստանի ինքնիշխանության խախտում:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան իր հերթին լրագրողներին հայտնել է, որ «Լավրովի այցը միջազգային սկզբունքների և օրենքների արհամարհում է»: «Սա Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է», - ասել է նա:


© armedia.am