Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախատեսած այցը Սուխում որակել է որպես Վրաստանի ինքնիշխանության խախտում:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան իր հերթին լրագրողներին հայտնել է, որ «Լավրովի այցը միջազգային սկզբունքների և օրենքների արհամարհում է»: «Սա Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է», - ասել է նա: