Թրամփը շնորհավորել է Էրդողանին

12:03     18 ապրիլի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ: Այդ մասին նշվում  է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, փոխանցում է BBC-ն:

Թրամփին շնորհավորել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թրամփն իր շնորհավորական խոսքերը հղել է Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում նաև հայտնել է իր երախտագիտությունը Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ ԱՄՆ ձեռնարկած միջոցառումների մասով՝ Թուրքիայի աջակցության համար:


© armedia.am