ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ: Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, փոխանցում է BBC-ն:
Թրամփին շնորհավորել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թրամփն իր շնորհավորական խոսքերը հղել է Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում նաև հայտնել է իր երախտագիտությունը Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ ԱՄՆ ձեռնարկած միջոցառումների մասով՝ Թուրքիայի աջակցության համար: