ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին մտահոգություն է հայտնել Չեչնիայում համասեռամոլների իրավունքների պահպանման վերաբերյալ: «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Չեչնիայում սեռական կողմնորոշման նշանով մարդկանց առևանգումների, կտտանքների և սպանությունների մասին հաղորդագրություններից», - հայտարարել է Հեյլին: Նա նաև հավելել է, որ առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կգումարի միջազգային հակամարտությունների պայմաններում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Новая газета»-ն հոդված էր հրապարակել «Արժանապատվության սպանություն» վերտառությամբ, որում ասվում է, որ վերջին շաբաթներին Չեչնիայում հարյուրից ավելի տղամարդ է ձերբակալվել համասեռականության կասկածանքով: Թերթի տվյալներով՝ ձերբակալվածներից առնվազն 3-ը այլևս ողջ չեն:
Նշենք, որ Չեչնիայի իշխանությունները հերքել են այս լուրերը՝ այն անվանելով «բացարձակ սուտ»: