Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում տարած հաղթանակն անվանել է «հաղթանակ խաչակիրների դեմ», փոխանցում է Sputnik News-ը:
«Մեզ վրա հարձակվեցին խաչակրի հոգեբանությամբ ապրող թշնամիները: Բայց որպես ազգ մենք կանգուն մնացինք: Մենք կարող ենք խոնարհվել միայն մեր սուրբ նախնիների առաջ, ուրիշ ոչ ոքի», - ասել է Էրդողանը: