Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են նաև արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ արտասահմանում անցկացված քվեարկության արդյունքների համաձայն՝ «այո»-ն հաղթել է մեծ առավելությամբ, ինչն արձագանք է գտել արտերկրյա մամուլում:
Մասնավորապես՝ ավստրիական «Heute Gazete» թերթը, համեմատելով Վիեննայում և Անկարայում անցկացված քվեարկության արդյունքները, գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր մայրաքաղաքը թերևս Վիեննան է:
Բանն այն է, որ Վիեննայում «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 74.6 տոկոս, իսկ Անկարայում պարտվել է՝ ստանալով 48.9 տոկոս ձայն: