Չինաստանում սողանքի հետևանքով յոթհարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:17     19 ապրիլի, 2017

Չինաստանի հյուսիսարևմտյան Շանսին նահանգում սողանքի հետևանքով յոթհարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը տեղական իշխանություններին հղումով:

Հաղորդվում է, որ շենքում բնակվում էր 11 ընտանիք՝ ընդհանուր թվաքանակը 39 մարդ: Փլատակների տակ փրկարարները արդեն հայտնաբերել են բնակիչների երեքի դիերը՝ այդ թվում մեկ կին և երկու երեխա, կան անհետ կորածներ:

 


© armedia.am