Չինաստանի հյուսիսարևմտյան Շանսին նահանգում սողանքի հետևանքով յոթհարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը տեղական իշխանություններին հղումով:
Հաղորդվում է, որ շենքում բնակվում էր 11 ընտանիք՝ ընդհանուր թվաքանակը 39 մարդ: Փլատակների տակ փրկարարները արդեն հայտնաբերել են բնակիչների երեքի դիերը՝ այդ թվում մեկ կին և երկու երեխա, կան անհետ կորածներ: