Հս. Կորեայի ափերի մոտ ուղարկված ամերիկյան ավիակիրը «փոխել» է ուղղությունը

09:53     19 ապրիլի, 2017

Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը և նրան ուղեկցող հարվածային խումբը, որոնք ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ուղարկվել էին Հյուսիսային Կորեայի ափերի մոտ, իրականում այլ ուղղություն են վերցրել, գրում է BBC-ն:

ԱՄՆ զինուժի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ ավիակիրը և նրան ուղեկցող հարվածային խումբը նախ պետք է ավարտի Ավստրալիայի հետ համատեղ զորավարժությունները:

Այսինքն՝ այն պահին, երբ Թրամփը հայտարարում էր Հյուսիսային Կորեայի ափերի մոտ նավեր ուղարկելու մասին, վերջիններս իրականում լողում էին Ավստրալիայի ուղղությամբ: Դեռևս պարզ չէ, դա եղել է միտումնավոր ապատեղեկատվությո՞ւն, պլանների փոփոխությո՞ւն, թե՞ թյուրիմացություն:


© armedia.am