Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստը, հայտնում է Интерфакс-ը:
«Սույն թվականի ապրիլի 18-ին առավոտյան, պայմանագրային զինծառայողը, ով բնակվում է Գյումիում՝ զորամասի տարածքից դուրս, օրակարգի համաձայն, չի ներկայացել զորամաս», - ասվում է Հարավային ռազմական շրջանի տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ զորամասի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին իրականացնում է որոնողական աշխատանքներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներ տեղեկութոյւն էին տարածել, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու և չի վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: