Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը ցուցադրել են տեսաֆիլմ, որում երկիրն իբրև թե հրթիառային հարված է հասցնում Միացյալ Նահագներին, հաղորդում է Yonhap գործակալությունը:
Հոլովակում, որը ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի 105-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, ցուցադրված է նոր բալիստիկ հրթիռը և դրա արձակումը: Վերջինս անցնում է օվկիանոսը և հարվածում է ամերիկյան քաղաքին: Այնուհետև կադրում հայտնվում է ԱՄՆ-ի այրվող դրոշ՝ գերեզմանոցի ֆոնին:
Հիշեցնենք, ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել էր ենթադրյալ նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, իսկ ավելի վաղ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: