Մարին Լը Պեն. Հակամարտության լուծումը Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն է Հայաստանի հետ

14:17     19 ապրիլի, 2017

Nouvelles d'Armenie-ին տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ, Մարին Լը Պենը Ղարաբաղյան հակամարտության ցանկալի լուծում է համարում այն, որը հնարավորություն կտա Արցախին վերամիավորվել Հայաստանի հետ:

Նա մասնավորապես նկատել է.

«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է Լը Պենը:


© armedia.am