Nouvelles d'Armenie-ին տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ, Մարին Լը Պենը Ղարաբաղյան հակամարտության ցանկալի լուծում է համարում այն, որը հնարավորություն կտա Արցախին վերամիավորվել Հայաստանի հետ:
Նա մասնավորապես նկատել է.
«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է Լը Պենը: