Լավրով. Ռուսաստանը դեմ չէ Աբխազիայի տարածքով Հայաստան բեռների փոխադրմանը

16:07     19 ապրիլի, 2017

Ապրիլի 19-ին, Սուխումիում ընթացող մամուլի ասուլիս ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսվի, հայտնում է EaDaily.com-ը:

«Այն կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011թ-ին, երբ մենք անդամակցեցինք այդ կառույցին: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են փոխադրումների այս ուղու վերագործարկման մեջ, այսօր Աբխազիայի նախագահը հայտարարեց, որ դեմ չէ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարին, սակայն դա նաև կախված է այն երկրների դիրքորոշումից, որոնք տարանցիկ երթուղու մաս են կազմելու»,-նշել է Լավրովը:

Իր հերթին, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան էլ հայտարարել է, թե Աբխազիան շահագրգռված է տարանցման վերագործարկման հարցում, քանի որ դա կարող է երկրի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովել:

«Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ես չեմ կասկածում, որ գործընթացը լուծում կստանա, ու կլինի շահավետ Աբխազիայի համար»,-հայտարարել է Խաջիմբան:


© armedia.am