Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով շփումների հավանականություն առաջիկայում կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին», - ասել է նա: