Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը ռազմավարական սխալ են, այս մասին հայտնել է Իտալիայի Արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, հաղորդում է «Րիա Նովոստի» գործակալությունը:
«Պետք չէ մոռանալ ռազմավարական գործընկերության մասին ինչպես ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ ՌԴ դերի գնահատման գործում՝ որպես հուսալի էներգոմատակարար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Իտալիայի ԱԳՆ:
Ալֆանոն նշել է, որ Իտալիան մշտապես վերապահությամբ է մոտեցել Եվրամիության կողմից հաստատված հակառուսական պատժամիջոցներին: