People ամսագիրը 2017թ. ամենագեղեցիկ կին է ճանաչել հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պետք է նշել, որ սիրված դերասանուհին այս անվանակոչմանն արժանացել է հինգերորդ անգամ: Առաջին անգամ Ռոբերթսն ամսագրի «Ամենագեղեցիկ մարդիկ» համարի առաջին էջին հայտնվել է 1991թ.-ին, երբ դեռ 23 տարեկան էր:
Հիմա, դերասանուհու խոսքերով, դժվարությամբ է հավատում այդ փաստին: