Աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլիամսը, ով արդեն մեկ շաբաթից կբարելավի իր դիրքերը վարկանիշային աղուսյակում՝ դառնալով աշխարհի առաջին ռակետ, հայտարարել է իր հղիության մասին: 35-ամյա թենիսիստուհին Snapchat-ի իր էջում կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել և մակագրել. «20 շաբաթ»: Ավելի ուշ նկարը հեռացվել է, սակայն մարզիկի ներկայացուցիչները հաստատել են լուրը, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ 2016 թվականի դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը և Reddit սոցիալական ցանցի հիմնադիր ազգությամբ հայ, ամերիկացի Ալեքսիս Օհանյանը հայտարարել էին իրենց նշանադրության մասին: