Սիրիական իշխանություններն իրենց ինքնաթիռները տեղակայել են Լաթաքիայում ռուսական Խմեյմիմ ռազմաբազայի մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի։
CNN-ն, ընդգծելով, որ Սիրիայի ռուսական ռազմաբազան պաշտպանված է գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով, նշում է, որ այդ կերպ Դամասկոսում հույս ունեն խուսափել ամերիկյան օդուժի նոր հարվածներից:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ը հրթիռային հարված էր հասցրել Հոմսում կառավարական օդուժի ավիաբազային, որտեղից, Սպիտակ տան համոզմամբ՝ քիմիական հարձակում էր կատարվել Իդլիբ նահանգում։