Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահրուստ 200 ձեռներեցների 14-րդ վարկանիշը, որում ընդգրկվել են ծագումով հայ 6 ձեռներեց:
Այսպես, «Մագնատ» առևտի ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին 6.8 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 3.4 մլրդ դոլար կարողությամբ գտնվում է 32-րդ հորիզոնականում:
Վարկանշային աղյուսակի 48-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռոսգոստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը, ում կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար:
Ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդյանը 950 մլն դոլար կարողությամբ գտնվում է 99-րդ հորիզոնականում, իսկ 123-րդ հորիզոնականում է «Wooden Fish Agency»-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը. նրա կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար:
«РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը 700 մլն դոլար կարողությամբ գտնվում է 147-րդ հորիզոնականում:
Ավելացնենք, որ վարկանշային աղյուսակը արդեն երկրորդ անգամ անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր գազարդյունահանող «Новатэк» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, ում կարողությունը գնահատվում է 18.4 մլրդ դոլար: